ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Կարող են սահմանվել կրթության որակի ապահովման լրացուցիչ պահանջներ

Կարող են սահմանվել կրթության որակի ապահովման լրացուցիչ պահանջներ
02.10.2013 | 13:50

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-գերմանական կրթական հարաբերությունների զարգացման հնարավորություններին ու առկա խնդիրներին: Անդրադառնալով Հայաստանում գերմաներենի՝ որպես օտար լեզվի ուսուցման խորացմանը՝ գերմանական կողմը ՀՀ ԿԳ նախարարին ներկայացրել է մի շարք առաջարկներ, մասնավորապես ընդգծելով բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան ֆակուլտետներում պարտադիր դարձնել նաև ավարտական աշխատանքները օտար լեզվով, տվյալ դեպքում գերմաներենով ներկայացնելու պահանջը:

«Ազգային լեզվի հարցը քննարկման առարկա չի կարող դառնալ: Մեր օրենսդրությունը հստակ սահմանում է, որ կրթության լեզուն հայերենն է: Սակայն մենք դեմ չենք լինի, եթե զուգահեռ բուհերն իրենց ակադեմիական ազատությունների շրջանակում մասնագիտական խմբերի համար լրացուցիչ նման պահանջ դնեն»,- ի պատասխան նշել է նախարար Ա. Աշոտյանը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում Գյոթեի համալսարանի ներկայացուցչության՝ գերմաներենի ուսուցման կենտրոնի գործունեությանը և բուհական համակարգի հետ հիշյալ կենտրոնի հարաբերությունների խորացման հնարավորություններին: ՀՀ ԿԳ նախարարը, շեշտելով, որ գերմանական կողմի՝ DAAD-ի կողից հատկացվող ամենամյա կրթաթոշակները Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման կարևոր խթաններից են, շնորհակալություն է հայտնել ծրագրի հաջող ընթացքի համար: Միաժամանակ նախարարը, դիմելով դեսպանին, մտահագություն է հայտնել, որ Գերմանայի Հալլե Վիթենբերգ համալսարանի հայագիտական կենտրոնն ունի ֆինանսական միջոցների խնդիր: Նախարարը նշել է, որ այս հարցում Հայաստանն ակնկալում է Գերմանիայի կառավարության և պարոն դեսպանի աջակցությունը: Դեսպան Ռայներ Մորելն իր հերթին պատրաստակամություն է հայտնել անել հնարավոր ամեն ինչ, որ խնդիրը կարգավորի: Նա նաև տեղեկացրել է, որ Ենայի համալսարանում նախատեսվում է բացել Կովկասագիտության կենտրոն, որի կազմում անպայման կլինի նաև հայագիտական ամբիոն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գերմաներենի դասագրքերին ու դպրոցներում գերմաներենի ուսուցման խնդիրներին վերաբրող մի շարք հարցերի:

Դիտվել է՝ 2105

Մեկնաբանություններ